Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրանը նվազեցրել է Թուրքիա գազի մատակարարման ծավալը

Իրանը նվազեցրել է Թուրքիա գազի մատակարարման ծավալը
09.12.2015 | 22:59

Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ Իրանը ձմեռային ծանր պայմանների պատրվակով կրկնակի նվազեցրել է Թուրքիային գազի մատակարարումները։ Իրանը սովորաբար օրական 28-30 միլիոն խորանարդ մետր գազ է մատակարարում Թուրքիային։ Իրանի քայլը մտահոգել է Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը, որը ռուսական «Սու-24» ինքնաթիռի միջադեպից հետո ուշադրությունը կենտրոնացրել էր Ռուսաստանից գազի մատակարարումների հնարավոր կասեցման վրա։ Իրանը 50-60 տոկոսով նվազեցրել է Թուրքիային գազի մատակարարման ծավալը և սկսել է մատակարարել օրական 14-15 միլիոն խորանարդ մետր։ Ավելի վաղ Թուրքիան իրանական գազի բարձր գինը վիճարկելու համար դիմել է Միջազգային միջնորդ դատարան։ Թուրքիան տարեկան մոտ 6 միլիարդ խորանարդ մետր գազ է գնում Իրանից և նախորդ տարիներին էլ է բախվել նման խնդիրների։ Իրանը ժամանակ առ ժամանակ «գազի սեփական պահանջարկի աճի» պատճառով նվազեցնում է Թուրքիային գազի մատակարարումը։ 2014-ին Թուրքիայում գազի սպառումը հասել է 49,2 միլիարդ խորանարդ մետրի։ Իրանից գազի ներկրումների մասնաբաժինը կազմել է 18 տոկոսը։ Գազի 48 տոկոսն օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության համար, իսկ 19 տոկոսը՝ կենցաղում։

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ